Մոլդովան լիարժեք դիտորդ չի դարձել Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ), քանի որ չի ավարտվել համապատասխան ընթացակարգը: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն, փոխանցում է ИА Регнум-ը։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, նախագահի պաշտոնում իր նախորդը՝ Իգոր Դոդոնը, «ինչ-որ բան է ստորագրել», բայց այլևս ոչ մի գործողություն, որն անհրաժեշտ է ընթացակարգի ձևակերպման համար, չի եղել:
«Կան Մոլդովայի Հանրապետության ներքին ընթացակարգեր, որոնք տեղի չեն ունեցել,- ասել է Սանդուն,- ավելին, քան նախորդ նախագահի ստորագրած ինչ-որ փաստաթուղթը, այլ բան տեղի չի ունեցել»:
Սանդուն նաև հայտնել է, որ չի քննարկում ԵԱՏՄ-ին միանալու գործընթացն ավարտելու հարցը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը: Մոլդովային դիտորդի կարգավիճակ է տրամադրվել 2014-ի մայիսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







