Նոյեմբերի 14-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այսօր մասնակցել եմ Իջևանում ընթացող քարոզարշավին, հանդիպել բնակիչներին և զրուցել նրանց հետ` ծանոթանալով խնդիրներին, ներկայացնելով մեր ծրագրերն ու անելիքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Նա տեղեկացրել է, որ Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






