«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Վանաձոր, Նոյեմբերյան, Մարտունի, Հրազդան, Նաիրի, Արթիկ, Փարաքար, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ համայնքներում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության Facebook-յան էջից:
Վանաձորի ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը:
Նոյեմբերյանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արսեն Աղաբաբյանը:
Մարտունու ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արամ Մանուկյանը:
Հրազդանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լևոն Ստեփանյանը:
Նաիրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լավրենտի Գևորգյանը:
Արթիկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը:
Փարաքարի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:
Արարատի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Հարությունյանը:
Եղեգնաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Վարդանյանը:
Ջերմուկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին 38 խոշորացված համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






