Ընդդիմությունը երկար ժամանակ գերատեսչությունների ղեկավարներին հրավիրում էր ԱԺ՝ սահմանի շուրջ ստեղծված մտահոգիչ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու: Շուրջ երկու ամիս ԱԺ ղեկավարությունը և գործադիրը չէին կարողանում քննարկումը կազմակերպել, ստիպված հրատապ հարցով քննարկում կազմակերպեցինք: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Վերջինիս խոսքով՝ ընդդիմությունը հանդիպման արդյունքներից գոհ չէր, քանի որ գերատեսչությունների ներկայացուցիչներն ամբողջական տեղեկության չէին տիրապետում։
Իր հերթին խմբակցության քարտուղար Արծվիկ Մինայսնաը նկատեց, որ չի կարող ՀՀ տարածքի որևէ փոփոխություն տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Նա միևնույն ժամանակ ասաց, որ Ադրբեջանը ՀՀ-ի հեղինակությունը նսեմացնում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






