Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:47

Հարցեր եք տալիս, որոնց պատասխանելը դռնբաց ռեժիմում դժվար է․ Փաշինյանը՝ «Հայաստան» դաշինքին

Հարցեր եք տալիս, որոնց պատասխանելը դռնբաց ռեժիմում դժվար է․ Փաշինյանը՝ «Հայաստան» դաշինքին

Պետք է արձանագրենք՝ այն, որ պատերազմի շեմին ենք, Հայաստանի Հանրաապետության ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար, օրինակ՝ 2011 թվականի Կազանյան փաստաթղթի չստորագրելուց հետո, և 2018 թվականի իմ՝ վարչապետ դառնալուց հետո այսպիսի զեկույցներ եղել են պարբերաբար։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե երբ են նրան զեկուցել պատերազմի մասին։

«Այս ամբիոնից եղել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ այդ պահից սկսած ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ես ուզում եմ, որ մենք տարբերենք երկու իրավիճակ․ «Մենք խաղաղ վիճակում ենք, մեկ էլ տեղեկություն է գալիս, որ պատերազմը հնարավոր է» և «երբ որ պատերազմը հնարավոր է, և դա ակնհայտ է, անընդհատ հնչում է, որ ռազմական ճանապարհով Արցախի հարց է լուծվելու, պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան»»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ տեղեկության ֆիլտրումը պակաս կարևոր չէ, երբ ստուգվում է, թե որքանով է դա իրականում հնարավոր։ Այդպիսի հավաստի ռադիոալիք է ստացվել պատերազմից 2 օր առաջ։

Իսկ թե ինչու իմանալով հանդերձ բանակը մարտական վիճակի չի բերվել, վարչապետն ասաց, որ դա չի կարող լինել սուբյեկտիվ որոշմամաբ, քանի որ բանակն ունի կիրառման պլան։

Հարցը, սակայն, այնպես էլ ամբողջական պատասխան չստացավ։ Նիկոլ Փաշինյանը բռնկվեց ու սկսեց նիստին հնչած այլ հարցերի պատասխանել, որոնք իրեն ուղղված չէին, ապա մեղադրել «Հայաստան» դաշինքին Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելու մեջ։ Դրան հաջորդեց ակտիվ վիճաբանություն, որտեղ Փաշինյանը դաշինքին մեղադրեց այնպիսի հարցեր տալու մեջ, որոնք դռնբաց ռեժիմում հեշտ չէ մեկնաբանել։ Արմեն Ռուստամյանն առաջարկեց հանդիպել, խոսել, վարչապետն արձանագրեց, որ դա առաջին առաջարկն է, և ինքը սիրով կմասնակցի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+