Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

Փակ քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք․ Սեյրան Օհանյան

Փակ քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկմանը։ Նա մի քանի եզրակացություն է արել հանդիպումից։ 

«Մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական գործիչների՝ գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են նաև քաղաքական, ռազմաքաղաքական, իրավական հենքերին։ Այս քննարկման ընթացքում մենք շատ հարցերի պատասխաններ չստացանք։ Չստացանք պատասխաններ, որոնք պետք է վերաբերեին պատերազմից հետո առկա իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը։ Երկրորդ եզրակացությունն այն մասին է, ըստ որի՝ որևիցե մի հենք չի եղել, որ հայկական զորքերը՝ լինի ՊՆ, թե սահմանապահ ստորաբաժանումներ, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է։ Խոսքը հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածների մասին է։ Եզրակացությունը մեկն է՝ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով»,- ասաց նա։

Օհանյանի մյուս եզրակացությամբ՝ ժամանակին կարևոր ռազմավարական կետեր, ճանապարհներ, բարձունքներ զբաղեցնելու որոշում չի ընդունվել։ Նա շեշտեց նաև ՊՆ-ի ու սահմանապահ զորքերի փոխգործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին։

«Իրականում ոչ մի հենք չունենալով, առանց որևիցե մի հրամանի, առանց որևէ իրավական հենքի` Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է տեղի ունենում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով նոյեմբերին սպասվելիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանն ու նոր հնարավոր փաստաթղթի ստորագրմանը՝ նա նշեց․ ««Հայաստան» դաշինքի խնդիրը դիմադրության շարժում ստեղծելն է, որ անցած տարվա նման նոյեմբերի 9-ի նման հայտարարություն չլինի»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում  տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը: Փակ նիստը մեկնարկել է ժամը 14:30-ին: Փակ նիստին զեկուցման հնարավորություն ունեին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: Փակ քննարկման նախաձեռնությունն ընդդիմադիր պատգամավորներինն էր։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+