Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Ինձ դուր չի գալիս, որ Սաակաշվիլին հանկարծ պարաշյուտով իջավ, բայց արդյո՞ք նրա տեղը բանտում է․ Ֆրիդ

Ինձ դուր չի գալիս, որ Սաակաշվիլին հանկարծ պարաշյուտով իջավ կամ որոշեց հայտնվել ձի հեծնած, բայց մյուս կողմից արդյո՞ք նրա տեղը բանտում է։ Նրա ներկայությունը բանտում վնասում է «Վրացական երազանքին», «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը։ Նրա խոսքով՝ երբ նախկին նախագահին ձերբակալում են, դա երբեք լավ չի լինում, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։

«Այսպիսի բան ընդհանուր առմամբ ժողովրդավարական երկրները չեն անում։ Դա ոչ մի դեպքում լավ բան չէ: Միխեիլ Սաակաշվիլին պառակտող գործիչ է. Նա ուշադրություն է գրավում, դրամատիկ է։ Բայց ինձ համար պարզ է նաև, որ վրացական հասարակության մեջ նա այլևս չի վայելում այն ​​հարգանքը, որն ուներ իր կառավարման առաջին տարիներին։ Երևի նա վերադարձել է Վրաստան՝ հերթական «Վարդերի հեղափոխությունը» կազմակերպելու երազանքով։ Ես դա պարզապես իրատեսական չեմ համարում: Հիմա հեղափոխությունների ժամանակը չէ. կառուցե՛ք քաղաքական կուսակցություն, հաճոյացե՛ք ընտրազանգվածին և հաղթե՛ք ընտրություններում»,- ասել է Դենիել Ֆրիդը։

Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Վրացական երազանքը» դեռ մեծ աջակցություն է վայելում։

«Ընտրությունները ցույց տվեցին նաև, որ ընդդիմությունը մեծապես ներկայացված է շատ քաղաքներում, շատ տեղական իշխանություններում։ Ես կարդացել եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը։ Այս ընտրություններն անցել են խախտումներով, և ես իշխանությունից ավելին եմ սպասում, բայց այս ընտրություններում քաղաքական ուժերը բախվեցին միմյանց հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+