Աշխարհի առաջնությունում Սլովակիայի ներկայացուցչի հետ մենամարտում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակ է տարել։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Գուրգեն Մադոյանի հաղթանակը սլովակ Ալջազ Սիռչելյաի նկատմամբ կասկած չէր հարուցում: Մեր մարզիկը մեկ գլուխ բարձր էր մրցակցից, և դա հասկացավ նաև Սլովակիայի ներկայացուցիչը: Բոլոր 3 ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին Մադոյանին: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը հոկտեմբերի 28-ին կանցկացնի 2-րդ մենամարտը: Մրցակիցը լեհ Դամիան Դուռկաչն է: Նա մասնակցել է Տոկիոյի օլիմպիական խաղերին և առաջին իսկ մենամարտում պարտություն կրել»,-ասված է ֆեդերացիայի հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







