Օրերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նույն հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշել է, որ իրենք տեղում ծանոթացել են պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին, լսել են զինծառայողների մտահոգություններն ու պատասխանել են նրանց հարցերին։ Հետևել են նաև եռամսյա հավաքների՝ որպես մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքին, ուսումնասիրել այդ հավաքներին առնչվող խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






