Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքից։
ՀՀ փոխվարչապետը Մոկսվայում կլինի հոկտեմբերի 20-21-ը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիգորյանը վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
Մհեր Գրիգորյանի հետ ՌԴ են մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






