Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Դատախազը միջնորդում է կասեցնել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը և դիմել ՍԴ

Դատախազը միջնորդում է կասեցնել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը և դիմել ՍԴ

Միջնորդություն ենք ներկայացրել՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Առանձին միջնորդություն է: Խոսքը Եվրոպական դատարանի դիրքորոշման մասին է, որով արձանագրվել են այնպիսի փաստեր, որոնք էական նշանակություն ունեն այս գործով մեր՝ նախկինում ներկայացրած միջնորդության արտահայտած դիրքորոշումների համար»,- տեղեկացրեց Բաղդասարյանը:

«Լուրերի» ճշտող հարցին՝ խոսքը արտակարգ դրության մասի՞ն է, Բաղդասարյանը տվեց դրական պատասխան:

«Խոսքն արտակարգ դրություն հայտարարելու փաստին Եվրոպական դատարանի կողմից տված գնահատականի և դրա հիման վրա Եվրոպական դատարանի կողմից արված հետևությունների մասին է»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը կայացրած վճռով կասկածի տակ է դրել Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը։

Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ հրամանագրի պատճառով խախտվել են Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ արդար դատաքննության և արտահայտվելու ազատության հոդվածներով նախատեսված իրավունքները։

Հիշեցնենք՝ Քոչարյանի ստորագրած հրամանագրով զանգվածային լրատվության միջոցները մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում պետք է հրապարակեին միայն պաշտոնական տեղեկատվություն:

Հենց այդ պատճառով էլ Ազգային անվտանգության ծառայությունը արգելել էր մի շարք թերթերի, այդ թվում՝ «Հայկական ժամանակի» տպագրությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+