Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

Խաչատուր Սուքիասյանը կոչով դիմել է Հայաստանի տնտեսվարողներին

Կոչ եմ անում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները մասնակցեն ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին, որը կազմում է տարեկան 135 միլիարդ դոլար։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 2 մլրդ դոլարը: 2021 թվականի միայն առաջին ութ ամիսներին այն կազմել է 1 մլրդ 38 մլն դոլար` Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 30.7 տոկոսը։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 522 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ. 15 մլն դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 30.9 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները` 4 տոկոսով: Սակայն նույնը չի կարելի ասել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության գործարարների մասնակցության ծավալների առումով: Այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում պետական գնումների ընդհանուր ծավալը կազմել է 135 միլիարդ դոլար, միայն Ռուսաստանի պետական գնումները 115 միլիարդ դոլար են:

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության ծավալները Ռուսաստանի դաշնության պետական գնումներին շատ փոքր են: 2019 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն՝ 230 հազար դոլարի պետական գնման պայմանագրով, իսկ 2020 թվականին՝ տասը կազմակերպություն՝ 110 հազար դոլարի պետական գնման պայմանագրով։ Մեր գործարարները պարտավոր են մասնակցելու գնումների գործընթացին: Իրենց հետ պետք է խորհրդատվական ծառայություններն աշխատեն, կրթեն, իրազեկեն, փաստաթղթերի լրացման ձևերը սովորեցնեն, որպեսզի Հայաստանի կազմակերպությունները, որոնք ունեն մրցունակ ապրանքներ, մասնակցեն ՌԴ-ի պետական գնումների հայտերին:

Կոչ եմ անում, որ պատկան մարմինները, տնտեսվարող սուբյեկտների հետ այս մասով աշխատեն, իրազեկեն, աջակցեն, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները կարողանան մասնակցել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պետական գնումների մրցույթներին»,- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+