Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Այս մասին հաղորդում է «Звезда» հեռուստաալիքը:
«ՌԴ միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվել է կանգնեցնել։ Ներկայումս ձեռքբերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի քաղաքական կարգավորման անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը։
Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվել են հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ, սակայն այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն է ընթանում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որի գործունեության հռչակված նպատակների թվում խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումն է, ինչպես նաև անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







