Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Չավուշօղլուն նախատել է Մոսկվային և Վաշինգտոնին Սիրիայի նկատմամբ իրենց պարտավորությունները չկատարելու համար

Չավուշօղլուն նախատել է Մոսկվային և Վաշինգտոնին Սիրիայի նկատմամբ իրենց պարտավորությունները չկատարելու համար

Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հետ կապված իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու համար:

Այդ մասին չորեքշաբթի Անկարայում Նիկարագուայի իր գործընկեր Դենիս Մոնկադա Կոլինդրեսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում ավելացել է YPG / PKK- ի «ահաբեկիչների» հարձակումների թիվը: Նա ասել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններից առաջ YPG / PKK-ի գրոհայինները կրակել են Թուրքիայի տարածքի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերով:

«Վերջերս մենք կրկին սկսել ենք արձանագրել նման հարձակումներ: Հեռավորությունը, որից կրակում են Թուրքիայի սահմանամերձ շրջաններ, առավելագույնը 30 կմ է: Եվ դա չնայած այն բանին, որ Սիրիայում, այդ թվում՝ «Եփրատի վահանը» գործողությունների սկսվելուց հետո մենք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Երկու երկրները պարտավորվել են ահաբեկիչներին դուրս բերել Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածքում 30 կմ խորությամբ: Մոսկվան նաև պարտավորվել է ահաբեկիչներից մաքրել Սիրիայի Թալ Ռիֆաթ և Մյունբիչ թաղամասերը: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել»,- ասել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, խախտելով իրենց խոստումները, պատասխանատվություն են կրում խաղաղ սիրիացիների և թուրք զինվորականների վրա ահաբեկչական հարձակումների համար:

Ահաբեկչական հարձակումների աճի և Սիրիայի նկատմամբ պարտավորությունների չկատարման ֆոնին Թուրքիային մնում է ինքնուրույն լուծել հարցը, ասել է Չավուշօղլուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+