Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:32

Չինաստանում և Իրանում մեր երկիրն ունի առևտրային ներկայացուցիչ․ Վարոս Սիմոնյան

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի նիստում Արմեն Գևորգյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության և շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրները ՀՀ գործարարների համար» հարցը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ 2020 թ. նոյեմբերին ընդունված որոշման համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան հավասար իրավունքներ պետական և մունիցիպալ գնումներին մասնակցության համար: Այս հարցում մեր տնտեսվարողները չեն ունեցել համահավասար իրավունք, ինչպես ՌԴ տնտեսվարողները և որոշում է կայացվել 10 խոշոր ոլորտներում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողներին տալ համահավասարության իրավունք: Որոշակի ծագման կանոններ են խստացվել ու հստակեցվել, մասնակցության իրավունք ստանալու համար որոշակի պայմաններ են սահմանվել, հատուկ ռեեստր է գործում։

Զեկուցողի խոսքով՝ 2020-ի հուլիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզ ստեղծելու հանձնարարական է տրվել: Այն բաղկացած է երեք ուղղությունիցգ առաջին բաժնում ընդգրկված են իրագործվող և ծրագրավորվող խոշոր նախագծերը և արդյունաբերության համապատասխան ճյուղերի համար կարևոր նախագծերի մասին տեղեկատվությունը: Քարտեզում ներառված է 21 ճյուղերի վերաբերյալ 178 խոշոր նախագիծ՝ մոտ 200 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների անհրաժեշտությամբ: Տարվա ավարտին հանձնաժողովը կներկայացնի առաջին հաշվետվությունը:

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանն ունի 4 ազատ տնտեսական գոտի, երեքը ստեղծվել են մասնավոր նախաձեռնությամբ, չորրորդը՝ ԵԱՏՄ շրջանակում Մեղրիի ազատ տնտեսական գոտին է:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին՝ փոխնախարարն ասել է, որ որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ ընթանում են քննարկումներ՝ ներգրավվելու ներդրումներ: Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս պահին Չինաստանում և Իրանում մեր երկիրն ունի առևտրային ներկայացուցիչ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+