Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:28

Տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստ

Հոկտեմբերի 11-ին հեռուստակոնֆերանսի ռեժիմով անցկացվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարները, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:

Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները Ուզբեկստանի Հանրապետության նախարար, գեներալ-լեյտենանտ Պուլատ Բոբոժոնովը փոխանցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին:

ՆԳՆ խորհրդի նիստում քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

Օրակարգը բաղկացած է եղել 14 կետից:

Մասնավորապես քննարկման ընթացքում Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության գերակա ուղղությունների շուրջ և իրազեկել հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ 2021 թվականին ՆԳՆԽ կողմից իրականացվելիք միջոցառումների մասին:

Պատվիրակությունների ղեկավարները տեղեկացրել են իրենց պետություններում օպերատիվ իրավիճակի, հանցագործների հետախուզման և հանձնման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին, ինչպես և ներկայացրել իրենց տեսլականը ապագայում հանցավորության դեմ պայքարում բազմակողմ համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ՝ ելնելով նոր մարտահրավերներից ու սպառնալիքներից: Նախարարների խորհրդի նիստում դիտարկվել են նաև հարցեր՝ կապված մասնավորապես հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների 2024-2028 թթ. միջպետական ծրագրի հետ, ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների հակազդման ոլորտի, ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման ու իրականացման կարգը կանոնակարգող Միջպետական փաստաթղթի մշակման, Բլոկ-չեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կիրառմամբ կատարվող հանցագործությունների կանխման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության, անչափահասներին ապակառուցողական խմբերում ներգրավելու կանխարգելման և այլ հարցերի վերաբերյալ։

Օրակարգի բոլոր հարցերով և կազմակերպչական բնույթի հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2022 թվականին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+