Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Ես Մարիամին ու Շուշանին մի ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել, այն, որ սեփական արժանապատվությունը, բարոյականությունը և, ի հեճուկս կյանքում հանդիպող բոլոր ճղճիմ երևույթների, միշտ բարձունքում մնալը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ մեր իսկ ցանկություններից ու էմոցիաներից։
Հույս ունեմ՝ կհասցնեմ Արփիի հետ էլ այս մասին խոսել»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։









