Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ, Ճարտարապետության և շինարարություն Հայաստանի ազգային համալարանի նախաձեռնությամբ, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ 2021թ. հոկտեմբերի 11-13-ը ՃՇՀԱՀ-ում անցկացվելու է «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն գիտնականներ և ոլորտային մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Գերմանիայից, Անգլիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Վրաստանից:
Ինչպես տեղեկանում ենք Ճարտարապետության և շինարարություն Հայաստանի ազգային համալարանի կայքից, բացման պաշտոնական արարողությունը և լիագումար նիստը կկայանա 2021 թ. հոկտեմբերի 11-ին։
Այն տեղի կունենա Մատենադարանի հին ձեռագրերի ինստիտուտում, որից հետո լիագումար քննարկումները կշարունակվեն Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պատերի ներսում: Մասնավորապես, քննարկումների մասնակիցները կքննարկեն զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պահպանման, կրթության, պատմական քաղաքների փոխակերպման ժամանակ ժամանակակից մեթոդների կիրառման և այլ հարցեր: Կոնֆերանսը համընկնում է համալսարանի 100-րդ տարեդարձին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







