Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:49

Վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների վճարներն ավելացել են

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021 սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.6% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների` 0.2%, իրավաբանական ծառայությունների համար վճարների՝ 0.3%, սպասարկման ծառայությունների՝ 0.4 %, բնակարանի նորոգման և սպասարկման՝ 0.7 %, կրթության ծառայությունների սակագների 1.4% հավելաճ:

Ըստ վիճակագրության՝ բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.5%-ով (պայմանավորված COVID 19-ի թեստավորման գների 10.1% նվազումով), հյուրանոցային ծառայություններինը՝ 2.9 %-ով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 2.4 %-ով, տրանսպորտային ծառայություններինը՝ 1.4 %-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 6.8 % նվազումով), իսկ կապի, կենցաղային սարքերի նորոգման, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+