ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ դրական են ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում սկզբունքային պատրաստակամություն են հայտնել հանդիպել համանախագահների հովանու ներքո:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հայտարարության մեջ: «Համանախագահները հույս ունեն կողմերի հետ քննարկել նման հանդիպման պայմաններն ու մանրամասները և կրկին հայտարարում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամության մասին՝ այդ գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար», — ասվում է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







