Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբային:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի պետության ղեկավարի կայքում։
Համաձայն Դիվանագիտական ծառայության մասին Ուկրաինայի օրենքի 29 -րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի՝ ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Կուլեբա Իվան Դմիտրիևիչի հրաժարականը։ Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի հրամանագրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






