Ակնհայտ է, որ Իրանը լուրջ տարածաշրջանային ռեգիոնալ ու գլոբալ դերակատարում ունի: Այս մասին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Իրան կատարած պաշտոնական այցի արդյունքները։
Արտաքին գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ լուրջ հարցեր են քննարկել: Քննարկումները վերաբերել է ոչ միայն երկկորղմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային նշանակություն է ունեցել։
«Ողջունում եմ Իրանի դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ ու, ընդհանրապես, այն բոլոր դրական ազդակները, որ ստանում են այս առնչությամբ»,- նշեց նա։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ քննարկում է եղել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ: Նա վստահեցրեց, որ փաստել են Զանգեզուրի միջանցքի բացակայության վերաբերյալ։
ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ Հնդկաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






