Վազգեն Թևանյանը 1/8-ում 5:1 հաշվով հաղթեց ամերիկացի ըմբիշին և դուրս եկավ 1/4:
Արման Ավագյանը,ցավոք, զիջել է իրանցի ըմբիշին 1/8-ում: Այս մասին հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը 79 կգ քաշային Արման Ավագյանը ժամանակից շուտ (11-0) առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուստամ Ռասուևի նկատմամբ՝ դուրս էր եկել 1/8 եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարի մեջ կմտնի հոկտեմբերի 4-ին: Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կմրցի Կարումա Գեդարա (Շրի Լանկա)–Էրնազար Ակմատալիև (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







