Հայաստանի կանանց շախմատի հավաքականը պարտվել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի ընտրանին մրցեց Ուկրաինայի հետ և առաջին փուլում հաղթեց 3:1 հաշվով, իսկ երկրորդում պարտվեց 0,5-3,5 հաշվով: Որոշիչ թայ-բրեյքում Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, հաղթեց` Աննա Սարգսյանը:
Ուկրաինայի ընտրանին դուրս եկավ կիսաեզրափակիչ և կմրցի Ռուսաստանի ընտրանու հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







