Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է. արդարադատության նախարար

Պետության ղեկավարի լուսանկարը պետական խորհրդանիշ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով լուսանկարին՝ հիշում է, որ պետք է ազնիվ, անաչառ լինել և պահպանել այն բոլոր պահանջները, որ իրենց առաջ դրել է վարչապետը:

Հարցին, թե զրուցո՞ւմ է նկարի հետ, թե՝ ոչ, Անդրեասյանը պատասխանեց.

«Եթե դուք նկարների հետ զրուցում եք, ես նկարների հետ չեմ զրուցում: Բայց խորհրդանիշներն ինձ օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար ես աշխատում եմ»:

Անդրեասյանը նաև ընդգծեց, որ դրոշը, զինանշանը, վարչապետի լուսանկարն արժեք է համարում, իսկ արժեքները պետք է հարգել ու առաջնորդվել դրանցով:

Լրագրողի դիտարկմանը, թե նման բան Սահմանադրության մեջ նշված չէ, նախարարը պատասխանեց, որ հաճախ կան որոշակի ներքին մղումներ, ցանկություններ, որոշումներ, որոնք անում ես ոչ թե Սահմանադրությունից բխելով, այլ արժեհամակարգից ելնելով:

Հիշեցնենք, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորը դեմ էր այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները աշխատասենյակներում փակցնելուն: Նա ասում էր, որ նրա ենթակաները նայում են նրա լուսանկարին ու հրահանգներ են ստանում նրանից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+