Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են մոտ երեք ժամ:
Պուտինն Էրդողանի հետ բանակցությունները բովանդակալից է անվանել։
Չորեքշաբթի օրը Սոչիում կայացել է առաջնորդների հանդիպումը, կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրները` իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Կովկասում:
Պուտինի մեկուսանալուց հետո ռուս-թուրքական բանակցությունները առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







