Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա կա․ Freedom House

Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է արել՝ իր  մտահոգությունը հայտնելով քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ, որն իր մեկնաբանության մեջ վիրավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կազմակերպությունն ընդգծել է, որ սա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնելու մասին օրենսդրական նախագծեր է ընդունել։ Կազմակերությունը փոփոխությունը «Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա» է որակել՝ նշելով նաև, որ դա վնասում է խոսքի ազատությանը։

«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել հայհոյանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,- նշել են կազմակերպությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 22-ին քրեական գործ էր հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ Facebook-ում վիրավորական մեկնաբանության համար։ Գործը ուղարկվել է Քննչական կոմիտե։ Հաղորդվում էր նաև, որ իրավապահները միջոցառումներ են անցկացնում մեկնաբանության հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։  
Հիշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովն ընդունեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով հայհոյանքի համար պատիժ է նախատեսվում ինչպես տուգանքի, այնպես էլ կալանքի տեսքով։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+