Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:54

Ի՞նչ ռեսուրսներ ունի ընդդիմությունը և ի՞նչ օրակարգ ունի իշխանությունը․ քաղտեխնոլոգը՝ հնարավոր զարգացումների մասին

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց պայքարի նոր փուլ սկսելու մասին՝ չբացառելով նաև փողոցային պայքարը։ Armenia Today-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրույցում անդրադարձել է հնարավոր քաղաքական զարգացումներին, խոսել նաև իշխանության օրակարգի ու ընդհանուր քաղաքական դաշտում առկա պասիվության մասին։ 

Արմեն Բադալյանը նախ նշեց, որ փողոցային պայքար ասվածն առհասարակ չպետք է հասկանալ ուղիղ ու պարզամիտ տեսանկյունից։

«Փողոցային պայքար սկսում են ոչ թե դրա մասին հայտարարելով, այլ այն ժամանակ, երբ դրա համար համապատասխան պայմաններ են առաջանում։ Այնպես չէ, որ հայտարարում են ժամը 12-ից փողոցային պայքար սկսելու մասին, դուրս են գալիս փողոց ու աննպատակ ինչ-որ բախումների գնում ոստիկանության հետ կամ ինչ-որ գործողություններ անում։ Այն սկսում են այն ժամանակ, երբ կան անհրաժեշտ պայմաններ։ Այս պահի դրությամբ փողոցային պայքարի մասին հայտարարել է խորհրդարանական ուժերից մեկը՝ «Հայաստան» խմբակցությունը, որն ունի պայքարի անհրաժեշտ ռեսուրս, որովհետև պաշտոնական տվյալներով մոտ 300 հազար ձայն է ստացել։ Ունեցած ռեսուրսը գրագետ օգտագործելու դեպքում ուժը կարող է հաջողություններ ունենալ։ Հիմա այդ հաջողությունը կարտահայտվի իշխանափոխությամբ, թե ոչ, ոչ ոք չի կարող հաստատ ասել, բայց գրագետ աշխատելու դեպքում իշխանափոխության հնարավորությունը կա, և այն բավականին մեծ է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով իշխանության օրակարգին՝ նա շեշտեց․

«Միակ օրակարգը, որը ձևավորվում է երկրի ներսում, գլխավոր իշխանավորի համար ամենաավտորիտար կառավարման համակարգ ձևավորելն է։ Երկրի տնտեսության կամ այլ ոլորտներում որևէ բարեփոխում չկա, թեպետ դրա մասին հայտարարում են։ Իսկ մյուս օրակարգն ամեն գնով Ադրբեջանի և Թուրքիայի հետ ցանկացած գնով խաղաղության հասնելն է»։

Ինչ վերաբերում է մյուս ուժերի պասիվությանը՝ նա ընդգծեց, որ քաղաքական դաշտում իրականում շատ ուժեր չկան։

«Այսօր քաղաքական դաշտում ՔՊ-ն է, ավելի շուտ՝ մի հոգի՝ ՔՊ-ի փաստացի ղեկավարրը, «Հայաստան» դաշինքն է, «Պատիվ ունեմ» խմբակցության մեջ միայն ՀՀԿ-ն է, որն ինչ-որ չափով դեռևս ռեսուրսներ ունի, որովհետև մյուս ուժն այդքան էլ ազդեցիկ չէ։ Իսկ խորհրդարանից դուրս ԲՀԿ-ն է, որը, թեպետ պաշտոնապես մոտ 35 հազար ձայն է ստացել, ունի մարդկային ու մեդիա ռեսուրս, բայց որևէ գործողություն չի անում, պասիվ է։ Ըստ էության, 4 իրական ուժ կա քաղաքական դաշտում, թեպետ որ դե յուրե գրանցված շատ կուսակցություններ, մամուլի ակումբներում հարցազրույցներ տվող ուժեր կան։ Ի տարբերություն մյուս ուժերի՝ միայն «Հայաստան» դաշինքն է ակտիվ, որը երկու օր առաջ ոչ քաղաքական երթ իրականացրեց։ Այն բավականին մարդաշատ էր, ինչը ցույց տվեց, որ ուժը դեռևս իր ազդեցությունը պահպանում է և կարող է ակտիվ գործողություններ իրականացնել։ Ասել, որ այս ամենը բավարար է, ճիշտ չէ, որովհետև ընդհանուր առմամբ, այո, խորհրդարանական երեք ուժերի կողմից պասիվություն կա»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ակտիվ քաղաքական գործունեության համար այս պահի դրությամբ էլ անհրաժեշտ պայմաններ կան․

«Պարտադիր չէ, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանագիր կնքվի, և հետո միայն երթեր, ցույցեր, հանրահավաքներ տեղի ունենան։ Այսօր Հայաստանում առնվազն մի քանի հարց կա, որոնք ընդդիմադիր ուժերի կողմից պայքար իրականացնելու համար կարող են պարարտ հող ստեղծել»։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+