Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:38

Ալիևն արձագանքել է Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների անցկացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շատ անսպասելի իրադարձություն» է անվանել Ադրբեջանի սահմանների մոտ իրանական բանակի զորավարժությունները:

«Ինչ վերաբերում է մեր սահմանների մոտ անցկացվող զորավարժություններին, դա շատ անսպասելի իրադարձություն է։ Քանի որ մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել։ Նախ, ես պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություններ անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Ոչ ոք չի կարող նրան ինչ-որ բան ասել։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չի եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմանին»,- ասել է Ալիևը «Anadolu»-ին տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը հարցադրում է արել, թե ինչու չեն կազմակերպվել զորավարժություններ, երբ հայերը եղել են Ջեբրաիլում, Զանգիլանում և Ֆիզուլիում։

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում չլինի այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այստեղ էլ Ադրբեջանը գործում է շատ պատասխանատու և հավասարակշռված։ Հուսով եմ, որ մեր օրինաչափ քայլերին էմոցիոնալ արձագանքը ժամանակավոր բնույթ է կրում», — հայտարարել Է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ոստիկանական դիրքեր է դրել: Ադրբեջանցիները ստուգում են այդ ճանապարհով ընթացող իրանական բեռնատար մեքենաները՝ վարորդներից պահանջելով վճարումներ։ Իրանցի երկու վարորդներ ձերբակալվել են և մինչ օրս ազատ չեն արձակվե՝ չնայած Իրանի պահանջներին։ Այս ֆոնին մի շարք  լրատվամիջոցներ հաղորդեցին Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների անցկացման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+