Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Կադիսի» կազմում իր առաջին գոլն է խփել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Չնայած հայազգի ֆուտբոլիստի գոլին՝ «Կադիսը» 1։3 հաշվով պարտություն կրեց «Ռայո Վալյեկանոյին»։
Հարոյանը Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին ներկայացուցիչն է, որ աչքի է ընկնում իսպանական Պրիմերայում։
Հիշեցնենք, որ Հարոյանը իսպանական ակումբ է տեղափոխվել այս տարվա մայիսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







