ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 22-25-ը հերթական շրջայցն է կատարել արևելյան ուղղության զորամասեր՝ մեթոդական օգնություն ցուցաբերելու վարժական հավաքներում ընդգրկված զորամասերի շտաբներին ու ռազմական ոստիկանության հենակետերին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական դիրքերում անձնակազմի սոցիալ- կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, հանդերձավորմանը, անվտանգության կանոնների պահպանմանը, բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև ձմռան նախապատրաստությանը: Տեղում տրվել են առկա բացթողումները շտկելու ցուցումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







