Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ հանդիպում են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ հանդիպում են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ հանդիպում են ունեցել։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) համատեղ հայտարարությամբ հայտնել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպման մասին, որն անցկացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:

«Համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև համատեղ հանդիպում երկու նախարարների հետ: Համանախագահները ողջունել են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ խաղաղության գործընթացը վերսկսելու ուղիղ երկխոսության միջոցով, որը ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,- ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված միջնորդների հայտարարության մեջ:

Նշվում է, որ համանախագահները, իրենց լիազորությունների համաձայն, վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու աշխատանքը կողմերի հետ` հակամարտությունից կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար:

Հայտարարության մեջ միջնորդներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ նպատակային միջոցառումներ և հնարավոր հաջորդ քայլերը: Նրանք հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ`վերջին մեկ տարվա իրենց ջանքերի, ինչպես նաև վերջին զարգացումների մասին նրանց տեղեկացնելու համար: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+