Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների իրավական կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակցության մակարդակը բարձրացնելն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







