Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:19

Ինչ տուգանք է սահմանվել Հայաստանում համաճարակաբանական նորմերի խախտման դեպքում

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է հակահամաճարակային չափանիշների պահպանման ստուգումներ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ հանրային ծառայության մարմին լինի, մասնավոր ընկերություն, թե պետական կառույց, տեսչական մարմինը տուգանելու է:

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն ասում է, որ սանիտարական նորմերը չպահպանելն առաջացնում է տուգանքի որոշում ֆիզիկական, իրավաբանական անձանց նկատմամբ: Առաջին անգամ խախտման դեպքում 10-20 հազար դրամ նախատեսված է ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասել է Աննա Հարությունյանը:

Տեսչական մարմնի ներկայացուցիչը նշել է, որ ստուգումների հետ կապված իրենց գործունեությունը մնում է նույնը: Այն, ինչ արվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուն զուգահեռ, շարունակվելու է առաջիկայում ևս: Պարզապես, մի շարք այլ պահանջներից բացի, հաշվի են առնվելու նաև թեստավորման ու պատվաստման պահանջները: Ստուգայցերի ժամանակ հաշվի են առնվում ռիսկային տնտեսվարողները, սակայն, ըստ Աննա Հարությունյանի, դա չի նշանակում, թե մյուս կազմակերպություններում ստուգայցեր չեն արվելու: Վերահսկողությունն ուղղորդվում է նաև իրազեկմամբ, բացատրական աշխատանքներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնելու նոր կանոններ. պետական ​​հիմնարկների և մասնավոր ընկերությունների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի թեստերի արդյունքները ներկայացնեն գործատուին, եթե նրանք չեն պատվաստվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+