Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թթ. տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր.  այդ մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս դժվարին ժամանակներում հնարավոր եղավ առանձնահատուկ դարձնել Հայաստանի Անկախության օրվա և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տոնակատարությունը: Ես կցանկանայի ընդգծել այն զգալի առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ 1990-ականներին իմ առաջին այցից ի վեր: Ես անձամբ ականատեսը եղա այն զգալի փոփոխությունների, որն իրականացրել է Հայաստանը այսքան կարճ ժամանակահատվածում, քանի որ 2018 թ. թավշյա հեղափոխությունը ոգեշնչող էր», — իր ուղերձում ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ նշելով, որ հստակ առաջընթաց է նկատում Հայաստանի երիտասարդ կառավարությունում, որը նպատակաուղղված է ամրապնդել երկրի ժողովրդավարությունը, իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ և ամրապնդել օրենքի գերակայությունը:

Փաշինյանի կառավարությունն, ըստ Փալոնի, շարունակում է ցուցադրել իր անկեղծ մտադրությունը՝ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների բարելավման, այդ թվում դատական համակարգի ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ: Իսկ Միացյալ Նահանգների աջակցության ավելացումը, կոնգրեսականի խոսքով, կարող է մեծապես խթանել Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:

Ֆրենկ Փալոնը անչափ ոգևորված է այն փաստով, որ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Կոնգրեսի 2021 թ. ֆինանսավորման օրինագծում ներառվել է 50 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և լրացուցիչ օգնություն՝ Արցախում ականազերծման աշխատանքների նպատակով:

«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի ապահովենք, որ այդ ձևակերպումները տեղ գտնեն վերջնական օրինագծում, որը հավանաբար կստորագրվի նախագահ Բայդենի կողմից այս աշնանը: Այս հանձնառությունը մեծ նշանակություն կունենա օգնելու Հայաստանի երիտասարդ, ժողովրդավարական կառավարությանը` հետագայում տնտեսական, կառավարման և օրենքի գերակայության բարեփոխումների իրականացման համար», — շեշտել է Փալոնը՝ հույս հայտնելով, որ իրենց կհաջողվի զարգացնել Միացյալ Նահանգների հանձնառությունը ժողովրդավարության հանդեպ Հայաստանում և Արցախում, որն այս տարի անցկացրեց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

«Ես հավատում եմ, որ նման քայլերի ձեռնարկումը և անհրաժեշտ ներդրումների ապահովումը կխթանի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերություններին և կաջակցի, որ արդեն իսկ առկա ժողովրդավարական շարժումը առավել աճ գրանցի: Վստահ եղեք, որ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կշարունակի աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ ձգտելով ապահովել ԱՄՆ-Հայաստան ամուր հարաբերություններ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում»,- հավաստիացրել է Փալոնը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կշարունակի առաջնորդել երկիրը դեպի ավելի լավ ապագա:

«Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Անկախության օրվա առթիվ», — եզրափակել է կոնգրեսականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+