Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:04

Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

  ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ 

Սիրելի՛ հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, տոկունություն և երջանկություն։ Հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ունեցել է փառահեղ վերելքների և ցավալի անկումների ժամանակաշրջաններ։ 

Անցած երեք տասնամյակների ընթացքում ևս ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ անհաջողություններ։ Այսօր մեր ժողովուրդը մեծ ցավ է ապրում 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցած մեծ կորուստների, իր հերոս զավակների նահատակության, բազմաթիվ խեղված և գերեվարված զինվորների համար, սակայն պատրաստ է զորավիգ լինել իր պետության անկախության և անվտանգության ամրապնդման, զարգացման և շենացման գործին։ 

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և այսուհետ ևս հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը, խաղաղության և անվտանգության ապահովմանը միտված միջազգային քաղաքական գործընթացների ակտիվացումը։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացումը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի համագործակցության խորացումն է։ Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրներից մեկը Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումն է, սփյուռքահայության բոլոր համայնքների և անհատների ներգրավումը Հայրենիքի հզորացման գործում։Այժմ ավելի քան երբևէ այժմեական է Հայաստանում, Արցախում և ողջ սփյուռքում միասնականության և համագործակցության մթնոլորտի ձևավորումը, ապագայի նկատմամբ պատասխանատվության և լավատեսության տրամադրությունների արմատավորումը։ 

Բարին ընդ ձեզ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+