Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:48

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրելու է Լևոն Հայրապետյանի անունը

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրելու է Լևոն Հայրապետյանի անունը

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Հայրապետյանի անունը կրող ցուցանակի բացումը:

 ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ոլորտի գերատեսչության նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, սպորտի երախտավորներ:

 
 

Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ:

«Լևոն Հայրապետյանն իսկապես նվիրյալ էր, նա ապրում էր այս մարզաձևով և դպրոցն իր տունն էր համարում: Արդարացված որոշում է մարզադպրոցն այսուհետ նրա անունով կոչելը՝ որպես հարգանքի տուրք նրա հիշատակին»,- ասել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ կրթօջախին մաղթելով նոր նվաճումներ և չեմպիոններ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը աջակցության և դպրոցն ի պատիվ Լևոն Հայրապետյանի անվանելու համար: Նա նշել է, որ այն հիմնադրվել է 1983 թվականին և մինչ օրս տվել է աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ:

Ցուցանակի բացման արարողությանը հաջորդել են Լևոն Հայրապետյանի անվան 2-րդ հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը «Գազպրոմ Արմենիա»-ի ուսումնասպորտային համալիրում:

Մրցագորգում ելույթ են ունեցել մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Արցախից և Հայաստանի մարզերից ու Երևանից: Կարեն Գիլոյանը մարզիկներին մաղթել է թեժ մրցակցություն:

Հայկական սպորտի զարգացման, սամբո մարզաձևի հանրահռչակման, սամբոն՝ որպես օլիմպիական մարզաձև ճանաչելու գործում ունեցած աջակցության համար ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին ֆեդերացիայի կողմից հանձնվել է շնորհակալագիր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+