Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:52

Գնել Սանոսյանը և Մարտինա Շմիդտը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Գնել Սանոսյանը և Մարտինա Շմիդտը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։

Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՏԿԵ նախարարության միջև առկա համագործակցությունը և ցանկություն հայտնել առաջիկայում ավելի խորացնել առկա համագործակցությունը։ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Մարտինա Շմիդտն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում սպասվող վարչատարածքային բարեփոխումներին։ 

Նախարարն իր հերթին կարևորել է առաջիկայում սպասվող բարեփոխումների գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը։ Նախարարն ընդգծել է, որ արդեն իսկ խոշորացված համայնքներում հաջողությամբ շարունակում են ներդրվել լավ կառավարման 12 սկզբունքները, որոնք կշարունակեն ներդրվել նաև առաջիկայում խոշորացվող համայնքներում։ Նախարարը նշել է, որ խոշորացման այս փուլում առանձին ուշադրություն է դարձվել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին, և խոշորացման արդյունքում նախատեսվող 77 համայնքից առնվազն 6-ը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին համայնքներ։ 

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ դիմել են ԵԽ-ին առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով։Եվրոպայի խորհուրդը Հայաստանում երկու խոշոր ծրագիր է իրականացում՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագրերը, որոնց հիմնական շահառուները խոշորացված համայնքներն են։ Հանդիպման ժամանակ քննարկվել է անցած 3 տարվա ընթացքում ձեռք բերված փորձը կիրառել նաև առաջիկայում խոշորացվող համայնքներում։ Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել՝ առավել մանրամասն քննարկելու առկա ծրագրերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+