Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանը ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Որոտան գյուղի երկայնքով իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, հետագայում նաև սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի առաջարկներն այդ կապակցությամբ փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին։

«Մենք ակնկալում ենք արագ պատասխան ընդհանուր ուղեգծի ձևավորման համար։ Զուգահեռաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակենք մեր ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հունով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը», — ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա նաև ձեռնպահ մնաց Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ մեկնաբանություններից՝ նկատելով միայն, որ այդ առնչությամբ Մոսկվան իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է Բաքվին, որը ըմբռնումով է ընդունել այդ դիրքորոշումը։ Զախարովան չի մեկնաբանել նաև Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի գնդակոծությունները՝ առաջարկելով այդ կապակցությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+