Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:27

Պեսկովը հայտարարել է, որ ինքնամեկուսացման մեջ գտնվող Պուտինը բացարձակ առողջ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է կորոնավիրուսով հիվանդների հետ շփվելուց հետո մեկուսանալ, լիովին առողջ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին ,  լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը բացարձակ առողջ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Պուտինի առողջական վիճակը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահն անցել է ՊՇՌ թեստավորում և արդյո՞ք դա բացասական արդյունք է ցույց տվել, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե»:

Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ այն մարդկանց շրջանում, որոնց հետ շփվել է պետության ղեկավարը, եղել են մի քանի հիվանդ մարդիկ, սակայն դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նրանք պատվաստված են: Բացի այդ, Պեսկովը չի հստակեցրել, թե ովքեր են նախագահի շրջապատում վարակվածները․ արդյոք նրանք նախագահի ամենամոտ հարազատներն են, անվտանգության կամ արարողակարգի աշխատակիցները:

«Բժիշկներն անում են իրենց աշխատանքը: Սովորական պրակտիկա է, երբ մարդը կոնտակտավոր է, նա սպասում է որոշ ժամանակ»,- պարզաբանել է Պեսկովը:

«Դուք և ես գիտենք, որ պատվաստանյութը պաշտպանում է ծանր դեպքերից, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է հիվանդանալ», — ավելացրել է նա:

Պուտինը չի վտանգել այլ մարդկանց առողջությունը, վստահ է Պեսկովը:

«Երբ բժիշկներն ավարտեցին իրենց ուսումնասիրությունները, անհրաժեշտ ընթացակարգերը, այդ ժամանակ արդեն մասնագետների ցուցումներով ինքնամեկուսացման մասին որոշում ընդունվեց»,-  ասել է Կրեմլի խոսնակը:

Նա չի համաձայնել այն տեսակետի հետ, որ անտրամաբանական է Պուտինի՝ երկուշաբթի օրը մի քանի դեմ առ դեմ հանդիպումներ ունենալուց հետո ինքնամեկուսանալու  վարկածը:

«Այստեղ անտրամաբանական ոչինչ չկա»,- ասել է Պեսկովը: «Այն ժամանակ [երկուշաբթի կեսօրին] բժիշկները դեռ հետազոտում էին, ոչ մեկի առողջությունը վտանգված չէ»,- ասել է նախագահի խոսնակը:

«Մեկուսացում ն ուղղակիորեն չի ազդում նախագահի աշխատանքի վրա, սակայն հիմա որոշ ժամանակ դեմ առ դեմ միջոցառումներ չեն լինի: Բայց դա չի ազդի ինտենսիվության վրա, նախագահը շարունակում է իր գործունեությունը տեսակոնֆերանսների միջոցով»,-պարզաբանել է Կրեմլի խոսնակը: Պետության ղեկավարն այս օրերին կաշխատի Նովո Օգարևոյից:

Ռուսական պետության ղեկավարը գարնանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Համավարակի պատճառով նրա օրակարգում գերակշռում են տեսակապով հանդիպումները և խորհրդաժողովները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+