Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

ԱՄՆ կոնգրեսականներն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու արգելքի նախագիծ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսականներն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու արգելքի նախագիծ են ներկայացրել

Ամերիկացի կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնեն և Ջեքի Սփեյերն ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են առաջարկել, որոնք ուղղված են պատասխանատվության բարձրացմանը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի երեք բարձրաստիճան ներկայացուցիչներ փոփոխություններ են կատարել ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում, որոնցով 2022 ֆինանսական տարում զրոյացնում են Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում  Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոնեին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում իրենց գործընկերներին հնարավորություն են տվել քվեարկել նավթով հարուստ Ադրբեջանին օգնության զրոյացման օգտին»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա կարևորել է Արցախի ավելի քան 100 հազար բնիկ բնակչության էթնիկ զտման և հայկական տարածքի մի մասի շարունակվող օկուպացիայի ֆոնին Ադրբեջանին դաժան հակահայկական ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ 

Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի ներքին կանոնների հանձնաժողովը կհավաքվի, որպեսզի որոշի, թե ինչ փոփոխություններ են քննարկվելու և ինչ կարգով, ինչը ճանապարհ կբացի ամերիկացի օրենսդիրների կողմից փաստաթղթի ամբողջական ընդունման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+