Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:20

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների համար ստացվել է առաջին նվիրատվությունը

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների համար ստացվել է առաջին նվիրատվությունը

Հայտնում ենք, որ ստացել ենք հասցեական նվիրատվություն՝ ՀՅԴ Հայ դատի Արցախի նորահաստատ գրասենյակի գործունեությանն աջակցելու համար. տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդն իր երախտագիտությունն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող “Sosé & Allen’s Legacy” հիմնադրամին՝ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների առաջին մեկ տարվա համար անհրաժեշտ ֆինանսկան միջոցների նվիրաբերության համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Հիմնադրամի կողմից նորահաստատ գրասենյակում, առաջիկա հինգ տարիների ընթացքում, երիտասարդների վարժողական ծրագրի ֆինասական ծախսերը հոգալու համար։

Մեր ժողովրդի համար դժվարին այս ժամանակահատվածում Արցախն առավել քան երբևե ունի աշխարհասփյուռ հայության, համահայկական կազմակերպությունների, մեր կարող հայրենակիցների կարիքը։

Մեր պայքարի ներկա հանգրվանում ազգային-պետական նպատակներից նահանջը լավագույն նվերը կլինի իր հանցագործ նպատակներին ամբողջապես չհասած և Ղարաբաղյան հիմնախնդիրը նույնիսկ պատերազմաական ճանապարհով չլուծած թշնամուն։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը, 1988 թ․ Ազգային ազատագրական շարժման նպատակներն այլընտրանք չունեն։ Այս հանձնառության ճանապարհին Հայ դատի համաշխարհային ցանցը, իր նվիրյալ բարեկամների հետ, որևէ ջանք ու միջոց չի խնայելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+