Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:04

ՀՔԾ-ի պարզաբանումը Սասուն Խաչատրյանի ունեցվածքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը


ՀՔԾ մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել  Սասուն Խաչատրյանի ունեցվածքի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ։

««Ժողովուրդ» օրաթերթն այսօր միայն իրեն հայտնի նպատակներով մանիպուլյատիվ բնույթի և բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով, ինչպես նաև հարցադրում է արել, թե արդյոք վերջինս դստեր «հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարել է», այն դեպքում, երբ նման թիվ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված չի եղել: Ավելին` նախօրեին որևէ լրատվամիջոցով նվիրատվության նման թիվ չի հրապարակվել (հրապարակվել է 4 մլն 300 հազ. ՀՀ դրամ` դստեր ամուսնության կապակցությամբ): Եվ թեպետ մեր նախազգուշացումից հետո օրաթերթը, պատճառաբանելով, թե դա վրիպակ է, իր կայքում ուղղել է այն, սակայն ինչպես տպագիր մամուլով, այնպես էլ լրատվամիջոցների և անհատ օգտատերերի միջոցով ապատեղեկատվությունը տարածվել է:

Ինչ վերաբերում է Մոսկվայում բնակարան ունենալու կամ այլ անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի Ս. Խաչատրյանին պատկանող որևէ այլ գույք ունենալու մասին օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, ապա կրկին նշում ենք, որ այդ տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է, և լրատվամիջոցին մեծահոգաբար առաջարկում ենք հերքել այն` ներողություն խնդրելով ապատեղեկատվություն տարածելու և զրպարտություն կատարելու համար: Հակառակ դեպքում`  նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

Լրատվամիջոցներին և հանրությանը ևս կոչ ենք անում վերը նշված ապատեղեկատվությունը չտարածել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+