»
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Ռոջերիո Կաբոկլոն մեկ տոննա շան կեր է նվիրաբերել Կենդանիների պաշտպանության միջազգային ընկերությանը: «Որոշումը գործարք է հետաքննիչների հետ. բանն այն է, որ նրա դեմ հետաքննություն է սկսվել ստորադասին վիրավորելու պատճառով»,- գրում է UOL հրատարակությունը:
Կաբոկլոյի օգնականը բողոք է ներկայացրել CBF-ի էթիկայի հանձնաժողովին. Նա պաշտոնյային մեղադրել է սեռական ոտնձգությունների և անպատշաճ պահվածքի համար:
Աշխատակցի խոսքով ՝ պաշտոնյան մի անգամ իրեն «շուն» է անվանել եւ փորձել ստիպել նրան շան կեր ուտել: Իսկ հետո, երբ աշխատավայրում հարբել է նորից նրան առաջարկել շան կեր, այս անգամ նրան փոքրիկ շնիկ անվանելով: Երբ օգնականը հրաժարվել է ուտել, Կաբոկլոն սկսել է հաչալ:
Պաշտոնյան հերքել է բոլոր մեղադրանքները: Դատարանում օգնականը տրամադրել է Կաբոկլոյի հետ զրույցի ձայնագրությունը, և երկու այլ աշխատակիցներ ևս հաստատել են, որ նա հետապնդել և ծաղրել է ենթականերին: Արդյունքում ՝ նա մեկ տարով հեռացվել է աշխատանքից ՝ ոչ պատշաճ պահվածքի պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







