Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:09

Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումներին

Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումներին

83 պետությունների ղեկավարներ կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա հանդիպումներին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին ամփոփիչ ասուլիսում սեպտեմբերի 10-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75​​-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը:

«Մինչ օրս անձամբ մասնակցելու մտադրության մասին հայտարարել են 83 պետությունների ղեկավարներ, 26 առաջնորդներ դիմել են ձայնագրություններով ելույթների համար»,- ասել է Բոզկիրը՝ նշելով, որ ակնկալվում է նաև մեկ փոխնախագահի անձնական ներկայությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին անձամբ կմասնակցեն 43 կառավարությունների ղեկավարներ և երեք տեղակալներ, 12 կառավարությունների ղեկավարներ կտրամադրեն ձայնագրված ելույթներ, անձամբ ելույթ կունենան 23 երկրների արտաքին գործերի ղեկավարներ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվում է սեպտեմբերի 14-ին կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում: Բարձր մակարդակի հանդիպումների շաբաթը կտևի սեպտեմբերի 21-27-ը:

Ըստ նախնական ծրագրի՝ 76-րդ նստաշրջանում ծրագրում են ելույթ ունենալ մի քանի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Վենեսուելայի, Ղրղզստանի, Լիբանանի, Մոլդովայի, Պաղեստին պետության, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Էստոնիայի նախագահները: Սպասվում է նաև, որ ելույթ կունենան Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Հայիթիի, Վրաստանի, Իսրայելի, Իտալիայի, Կանադայի, Պակիստանի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+