Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:28

Ֆրանսիայում մինչև 25 տարեկան բոլոր կանանց անվճար հակաբեղմնավորիչներ կտրամադրվեն

Ֆրանսիայում մինչև 25 տարեկան բոլոր կանանց անվճար հակաբեղմնավորիչներ կտրամադրվեն

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ 2022 թվականից մինչև 25 տարեկան բոլոր կանանց անվճար հակաբեղմնավորիչներ կառաջարկեն։ Այս մասին հայտնում է esquire.ru-ն՝ «The Guardian»-ին հղումով:

Կանայք չեն վճարի բժշկի դիմելու, թեստեր հանձնելու և հակաբեղմնավորիչ այլ միջոցառումների համար:

«Երիտասարդ կանանց կողմից հակաբեղմնավորիչների օգտագործումը նվազում է, և դրա հիմնական պատճառը ֆինանսականն է, դրանք չափազանց թանկ են», — նշել է Վերանը:

Նախարարի խոսքով՝ հակաբեղմնավորիչներ կտրվեն մինչեւ 25 տարեկան կանանց, քանի որ այդ տարիքից նրանք դառնում են ավելի ինքնավար: Նշվում է, որ 25 տարեկանից բարձր կանանց արդեն փոխհատուցվում է հակաբեղմնավորման միջոցների արժեքի մոտ 65% -ը:

Բացի այդ, ըստ իշխանությունների, մինչև այդ տարիքը կանայք ավելի հակված են հակաբեղմնավորիչներից հրաժարվելուն ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են երեխաներ ունենալ, այլ քանի որ դրանք թանկ են: Աղբյուրը նշում է՝ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը տարեկան 21 մլն եվրո (1,8 մլրդ ռուբլի) կծախսի այս ծրագրի վրա:

Ֆրանսիայի իշխանությունները հղիութան արհեստական ընդհատումների կրճատման հասան այն բանից հետո, երբ 2013 թվականից սկսեցին անվճար հակաբեղմնավորիչներ տրամադրել 15-18 տարեկան, իսկ 2020 թվականից՝ մինչև 15 տարեկան աղջիկներին: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+