Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:47

Ռուս զինվորը որ կանգնած է, չեն կրակում, հենց մի քիչ հեռացան՝ սկսում են․ Սոթքի բնակիչներ

Վերջին շրջանում ադրբեջանական զինվորները հրդեհում են Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերի արոտավայրերն ու խոտհարքները։

Հակառակորդի սադրանքներից վնասներ են կրել նաև Սոթքի բնակիչները։ Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է գյուղ և զրուցել բնակիչերի հետ։

Սոթքի բնակիչները Գետաշենի և Շահումյանի շրջաններից են բռնագաղթել ու այստեղ բնակություն հաստատել։

Հայրենի գյուղը մեկ անգամ կորցրած Սոթքի բնակիչներն ասում են, որ դարձյալ նույն վտանգի առաջ են կանգնած։ Այսօր անգամ նրանք չեն կարողանում անասնակեր կուտակել։

 Սոթքում զարգացած է անասնապահությունը, բայց մարդիկ մտածում են եկամտի այդ աղբյուրից հրաժարվելու մասին։

«Ադրբեջանցի զինվորները խոտն այրել են, գիտեք, թե այս տարի ինչ թանկ է։ Մարդիկ չեն կարողացել անասունների համար կեր կուտակել։ Այստեղ ապրուստ չկա։ Ասում են՝ որտեղ հաց, այնտեղ կաց։ Այսպես որ շարունակվեց, հեռանալու ենք»,- դժգոհեցին գյուղացիները։

Հեռանալու են ոչ միայն ապրուստ չունենալու պատճառով, այլ, որ իրենց անվտանգությունն ապահովված չէ։

Գյուղացիների խոսքով՝ վերջին շրջանում շատ են կրակում գյուղի ուղղությամբ, հույսները ռուս սահմաննապահների հետ են կապում։

«Ռուս զինվորը որ կանգնած է, չեն կրակում, հենց մի քիչ հեռացան՝ սկսում են»,- շեշտում են Սոթքի բնակիչները։

Պնդում են՝ եթե այսպես շարունակվի և հակառակորդը նշանառության տակ պահի իրենց գյուղը, թողնելու են Սոթքն ու հեռանան։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+