Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ. ԶԼՄ

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ. ԶԼՄ

Որոշակի ժամանակ է, ինչ Վանաձորում սկսվել են ջրամատակարարման համակարգի բարելավման և արդիականացման 3-րդ փուլի շինարարական աշխատանքները։ Դրանց կատարման ընթացքում երեկ` սեպտեմբերի 4-ին, մարզկենտրոնի Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ։ Այս մասին փոխանցում է Aravot.am-ը։

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի խոսքով` ակնադիտական զննությամբ դամբարանները մ. թ. ա. 3-րդ հազարամյակի են. «Աշղեկը զանգեց, որ նման բան են հայտնաբերել, անմիջապես աշխատանքները դադարեցրեցինք և դիմեցի հուշարձանների պահպանության մեր մարզային կառույցին: Իրենք երեկ էլ են նայել, այսօր էլ հնագետների խումբ է եկել Երևանից: Նրանք տեղում զննեցին աշխատանքներին հետագա ընթացքը տալու համար»։

Հայտնաբերվել է 3 դամբարան, շինաշխատանքների ընթացքում բացվել է դրանցից մեկը, մյուս երկուսը կբացեն մասնագետները՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո՝ պեղումների ընթացքում. «Այս դամբարանում 5 կճուճներ կային՝ մեծից փոքր: Շատ լավ մշակված էին եւ երեւում էր, որ սովորական դամբարան չէ: Նաեւ մարդու եւ ձիու ոսկորներ են հայտնաբերվել: Վերջին մի քանի ամսում էլի են եղել դեպքեր, որ հայտնաբերվել են դամբարաններ: Սա նշանակում է, որ քաղաքը բնակեցված է եղել դեռեւս այդ ժամանակներից»,- Aravot.am- հետ զրույցում ասաց Սուրեն Աբովյանը:

Մասնագիտական խումբը գտածոները մշակելուց հետո կհանձնի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+