Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

Հայկ Ղալումյանն ընդունել է  Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն Հերբերթ Ուննաշը և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։ 

Այցելության նպատակը Տավուշ-Ռեգեն համագործակցության 10-ամյակն էր: Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը, Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության խորհրդի կազմը: Երկու կողմերը քննարկել են վերջին տարիներին համատեղ իրականացրած տարբեր ծրագրեր: Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության գրասենյակ, Իջևանի երաժշտական դպրոց: 

Վերջին 10 տարիների ընթացքում ԳՄԸՀ-յան աջակցությամբ երկու կողմերը համատեղ իրականացրել են տարաբնույթ ծրագրեր, տեղի են ունեցել փորձի փոխանակման այցելություններ տուրիզմի, միջհամայնքային համագործակցության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում, հիմնվել է Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն ՀԿ-ն, որի հիմնադիր անդամներն են Տավուշի մարզպետարանը, Տավուշի 4 համայնքները, այլ կազմակերպություններ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+