Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Սերբիայում Հայաստանի պահանջով բերման են ենթարկել ԵԱՀԿ-ում Հս. Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

Սերբիայում Հայաստանի պահանջով բերման են ենթարկել ԵԱՀԿ-ում Հս. Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

Սերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների նախաձեռնած միջազգային օրդերի հիման վրա, բերման են ենթարկել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկիին:

Ինչպես նշում է TACC-ը, այդ մասին հայտարարել է հյուսիսամակեդոնական Alsat-M հեռուստաալիքը: Ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար Միլենկովսկիի կողմից «Պրեսևո» սահմանակետը հատելիս: Սակայն երկրի արտաքին գործերի նախարարությունը միայն սեպտեմբերի 3-ին է հաստատել դա:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սերբիայի իրավասու մարմինները գործել են գործի քննություն իրականացնող հայկական կողմի խնդրանքին համապատասխան. տվյալ գործում Միլենկովսկին մեղադրյալներից մեկն է: Միևնույն ժամանակ, դիվանագետը երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի ազգականն է, որը ներկայում ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների՝ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկիի գլխավորությամբ, Հայաստանից ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության ինչ-որ ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր չափի գումար յուրացնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+